Թեհրանը Վաշինգտոնին հղած նոտայում պատասխան է խոստացել երկրի դեմ ցանկացած գործողությանը
Թեհրանը Շվեյցարիայի միջոցով Վաշինգտոնին փոխանցված ուղերձում վերստին հերքել է իր մասնակցությունը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհին եւ հայտարարել, որ պատասխան կտա երկրի դեմ ցանկացած գործողությանը։
«Եթե Իրանի դեմ ինչ-ինչ միջոցներ ձեռնարկվեն, անհապաղ կհետեւի պատասխանը»,- Իրանի IRIB հեռուստառադիոընկերությունը մեջբերում է արել Թեհրանի՝ ԱՄՆ-ին հղված ուղերձից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: