Բաժիններ՝

«Իրանի դեմ մեղադրանքները լիովին հերքվում են, նման հորինվածքները ոչ մի արդյունք չեն բերի». Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին կտրականապես հերքել է այն մեղադրանքները, որ Թեհրանն իբր հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող նավթային օբյեկտներին: Նրա խոսքը սեպտեմբերի 18-ին մեջբերել է Al Mayadeen հեռուստաալիքը։

«Իրանի դեմ մեղադրանքները լիովին հերքվում են, նման հորինվածքները ոչ մի արդյունք չեն բերի»,- նշել է Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Խաթամիի համոզմամբ՝ Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը «հենց սկզբից ցանկանում էին ԱՄՆ-ին ներքաշել տարածաշրջանի հակամարտության մեջ»: Իրանցի նախարարը ասել է, որ «եթե մեզ վրա հարձակվեն, ապա մեր պատասխանը շատ վճռական կլինի»:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Թեհրանն անհիմն էհամարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին երկրի մեղսակցության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները եւ մերժում է այդ մեղադրանքները: «Իրանը աներկիմաստ հայտարարել է, որ պաշտպանում է Եմենի ժողովրդի դիմադրությունը (Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային), սակայն Թեհրանի նկատմամբ նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ԱՄՆ-ի կողմից մեր երկրի վրա առավելագույն ճնշում գործադրելու փորձ»,- ասել է Մուսավին:

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակից լինելու մեջ: Սեպտեմբերի 15-ին ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինայի նահանգից) առաջակել է ԱՄՆ-ի իշխանություններին՝ քննարկել Իրանի նավթային օբեյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթընկերության ձեռնարկությունների վրա հարձակման պատճառով:

Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթըներության ձեռնարկությունները ենթարկվեցին դրոնների գրոհի: Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակման համալիրը, որը գտնվում է երկրի արեւելքում: Դա հանգեցրել է Սաուդյան Արաբիայում նավթի հանույթի կիսով չափ կրճատման՝ օրական 5,7 միլիոն բարելով:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, սակայն ԱՄՆ-ը կասկածում է նրանց մեղսակցությանը եւ պատահածի համար մեղադրել է Իրանի իշխանություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս