Բաժիններ՝

«Թշնամական ուժերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները տարածաշրջանում». Ռուհանի

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա ձեռնարկված գրոհը Եմենի ժողովրդի նախազգուշացումն էր նրանց, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

«Եմենցիները չեն գրոհել հիվանդանոցի կամ դպրոցի վրա, նրանք հարված են հասցրել արդյունաբերական օբյեկտի, որպեսզի նախազգուշացում անեն իրենց թշնամիներին,- Ռուհանիի խոսքը մեջբերված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:-Թշնամական ուժերը պետք է դաս առնեն Եմենի իրադրությունից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները տարածաշրջանում»:

Նա հավելել է, որ «պատերազմն սկսել են ոչ թե եմենցիները, այլ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ մի քանի այլ երկրներ»: «Իրանի հասցեին սուտ մեղադրանքների փոխարեն պետք է հաշվի առնել ոտքի եղած ժողովրդի ուժը»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս