ԱԽ նիստում այդ թեման անգամ չի շոշափվել. Արարատ Միրզոյանը՝ Օսիպյանի հրաժարականի լուրերի մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե սեպտեմբերին 17-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել:
Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի նիստում նման հարց չէր կարող քննարկվել: «Հստակ սահմանված է, թե անվտանգության խորհրդի նիստում ինչի մասին պիտի խոսվի, և կա հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման անգամ չի շոշափվել»,- ասաց Արարատ Միրզոյանը: