«ԱՄՆ-ի հայցից հետո իմ հուշագրությունները դարձել են աշխարհում ամենավաճառվող գիրքը». Սնոուդեն
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենը հայտարարել է, որ այն բանից ընդամենը մի քանի ժամ անց, երբ ԱՄՆ-ի իշխանություններն իրեն դատի են տվել Permanent Record («Անձնական գործ») հուշագրությունների հրապարակման համար, որն իբր խախտում է չհրապարակման վերաբերյալ համաձայնությունները, որոնք ինքն ստորագրել է Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններում աշխատելու ժամանակ, իր գիրքն ամենավաճառվողն է դարձրել աշխարհում:
«Այն բանից մի քանի ժամ անց, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը հայց հարուցեց իմ նոր հուշերի հրապարակումը կանխելու նպատակով, իմ գիրքը դարձել է ամենավաճառվողն աշխարհում»,- սեպտեմբերի 18-ին գրել է Սնոուդենը Twitter-ի իր էջում:
Ինչպես հետեւում է ԱՄՆի արդարադատության նախարարության նյութերից, Permanent Record-ի հրապարակման համար Սնոուդենի դեմ հայցը հարուցվել է Վիրջինիայի նահանգի Արեւելյան օկրուգի դատարանում: Այնտեղ պնդում են, որ Սնոուդենն իր կողմից ավելի վաղ ստորագրված համաձայնություններին համապատասխան պետք է գրքի հրապարակումից առաջ դրա տեքստը հաստատման տար հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, սակայն դա չի արել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: