ԱՄՆ-ն ակտիվացնում է Ռիոյի պաշտպանական դաշինքը Վենեսուելայի իրադրության պատճառով
                                    ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Վենեսուելայի իրադրության պատճառով ակտիվացնում են Ռիոյի դաշինքի՝ փոխադարձ օգնության, այդ թվում՝ համատեղ պաշտպանության պայմանագրի գործողությունները, ինչի մասին հայտնել է Պետդեպարտամենտը:
«Միացյալ Նահանգները եւ մեր գործընկերները դիմում են Փոխադարձ օգնության միջազգային պայմանագրին (Ռիոյի դաշինք), որը հնարավոր կդարձնի սպառնալիքի հակազդման հետագա հավաքական գործողությունները, սպառնալիք, որն ստեղծում է Նիկոլաս Մադուրոյի նախկին վարչակարգը վենեսուելացի ժողովրդի եւ տարածաշրջանի համար»,- ասված է հայտարարության մեջ: Փոխադարձ օգնության միջամերիկյան պայմանագիրը, որը լայնորեն հայտնի է որպես Ռիոյի դաշինք, ստորագրվել է 1947 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ամերիկյան պետությունների մեծ մասի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    