Բաժիններ՝

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ. Այն ընդգրկել է մոտ 45 հա տարածք

Սեպտեմբերի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես`

Երևանի (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 9000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ),

Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ 10 հա, 5000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Սասունիկ գյուղում՝ 3000 քմ, Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին՝ 5000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, Արմավիր քաղաքում՝ 500 քմ,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 1000 քմ, Լուսակերտ գյուղում՝ 2000 քմ, Մրգաշեն գյուղում՝ 2 հա, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 2 հա, Հացավան-Գառնի ավտոճանապարհին՝ 25 հա,

Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ 8000 քմ,

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ 1.5 հա, Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ 400 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս