Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2410» (վարորդ՝ Արման Ք., ծնված 1978 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արամայիս Հ., ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրին գտնվող սննդի կետին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արամայիս Հ.-ն, Արման Ք.-ն, «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Արսեն Մ.-ն (ծնված 1972 թ.), Սվետա Ք.-ն (ծնված 2003 թ.) և Շուշան Մ.-ն (ծնված 2003 թ.), հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ: Արսեն Մ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Բժիշկները Արամայիս Հ.-ի, Սվետա Ք.-ի, Շուշան Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արման Ք.-ինը` ծանր: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: