Ամերիկացիները հաստատել են երկնքում «այլմոլորակային» արտասովոր սարքերի հայտնվելու փաստը
ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են փաստը, որ տիեզերքում երևացող անհայտ մարմիններին պատկերող տեսանյութերն իրական են: Այս մասին հայտնում է Popular Mechanics-ը:
Տեսանյութերը հայտնվել են 2004 և 2015 թվականներին:
Այստեղ երևում է, թե ինչպես են թռչող երկու սարքերն այնպիսի հնարքներ կատարում, որ ներկայում երկրագնդի վրա գտնվող որևէ սարք չի կարող կատարել:
Աղբյուրը երկնքում հայտնված մարմիններն անվանել է «այլմոլորակային»:
Ամերիկյան կողմը, սակայն, այն «անհայտ ծագման երևույթ է համարել»: