Բաժիններ՝

Բենքսիի աշխատանքը կարող են ռեկորդային գնով վաճառել աճուրդում

Բենքսիի աշխատանքը, որը պատկերում է բրիտանական խորհրդարանի անդամներին, կարող է ամենաթանկը դառնալ նկարչի՝ երբեւէ վաճառված ստեղծագործություններից: Կտավի վրա յուղաներկով արված աշխատանքի՝ Devolved parliament-ի («Այլասերված խորհրդարան») գնահատման արժեքը, որը հոկտեմբերի 3-ին վաճառքի կդրվի Sotheby’s աճուրդային տանը, կազմում է 1,5-2 մլն ֆունտ ստեռլինգ (ընթացիկ փոխարժեքով 1,9-2,5 մլն դոլար): Այդ մասին  հաղորդվում է Sotheby’s-ի կայքում:

4 մետր երկարությամբ եւ 2,5 մետր լայնությամբ կտավը պատկերում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նիստը, սակայն խորհրդարանական աթոռներին, վերնասրահում եւ խոսնակի աթոռին պատգամավորների փոխարեն տեղերն զբաղեցնում են շիմպանզեներն ու օրանգուտանները: Բենքսին Devolved parliament-ն ստեղծել է 2009 թվականին Բրիսթոլի թանգարանում ցուցադրելու համար: Այժմ նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում, դրա սեփականատիրոջ անունը չի բացահայտվում:

Սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Բենքսիի նկարը կցուցադրվի Sotheby’s-ի կենտրոնակայանում: Այսօրվա դրությամբ փողոցային նկարչի ամենաթանկ ստեղծագործությունը համարվում է  2008 թվականին 1,87 մլն դոլարով վաճառված Դեմիեն Հյորսթի նկարը՝ իր ֆիրմային տարագույն կետերով, որի վերեւի մասում Բենքսին պատկերել է ներկարար առնետին, որը կետերը մոխրագույնով է պատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս