Բաժիններ՝

Apple-ը կվիճարկի 13 մլրդ եվրոյի չափով տուգանքի մասին որոշումը. Reuters

Apple ամերիկյան ընկերությունը դատարանում կվիճարկի չարդարացված հարկային արտոնությունների համար Իռլանդիային 13 մլրդ եվրո փոխհատուցում վճարելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշումը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Նրա տեղեկությունների համաձայն, սպասվում է, որ ընկերության՝ վեց հոգուց բաղկացած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին կժամանի Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու ԵՄ-ի ընդհանուր դատարանի նիստին: Գործի շուրջ լսումները կտեւեն երկու օր:

Սեպտեմբերին Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոհյուն հայտնել է, որ Apple-ը 14,3 մլրդ եվրո է փոխանցել Իռլանդիայի կառավարության կողմից հատուկ ստեղծված ավանդային հաշվին՝ որպես փոխհատուցում չարդարացված հարկային արտոնությունների համար: Դրանից 1,2 մլրդ եվրոն կազմել են տոկոսները ժամկետանց վճարումների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս