«Որտե՞ղ է ՍԴ որոշման այն ձևակերպումը, որտեղ նշված է, որ որևէ մեկը չի կարող գնահատել պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը». դատախազ
Այս պահին Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր մեկնարկած դատական նիստում պաշտպանական կողմի՝ նախագահ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության ներկայացումից հետո դատախազական կողմը հանդես է գալիս առարկություններով։ Նրանք նշում են, որ ՍԴ որոշումից չի բխում, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, և գործառութային անձեռնմխելիության հարցը պետք է կարգավորվի Քրեադատավարական օրենսդրության շրջանակներում։
«Որտե՞ղ է ՍԴ որոշման այն ձևակերպումը, որտեղ նշված է, որ որևէ մեկը չի կարող գնահատել պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը, որտե՞ղ է այն հատվածը, որտեղ նշվում է, որ առհասարակ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը քննարկվել չի կարող»,- դատարանին դիմեց դատախազը։
Դատախազների ելույթից հետո հայտարարվեց ընդմիջում անորոշ ժամանակով։
Մանրամասները՝ տեսանյութում։