Բաժիններ՝

Զարիֆն անօգուտ է համարել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի տիեզերական գերատեսչության դեմ

Իրանի տիեզերական գերատեսչության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անօգուտ են: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«ԱՄՆ-ը տարվել է պատժամիջոցներով: Այդ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն»,- նախարարի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

ԱՄՆ-ը սեպտեմբերի 3-ին պատժամիջոցներ է սահմանել Իրանի աստղագնացության ինստիտուտի, տիեզերական գործակալության եւ տիեզերքի հետազոտության կենտրոնի դեմ: Ինչպես պարզաբանվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հայտարարության մեջ, «Իրանի քաղաքացիական տիեզերական գործակալության դեմ պատժամիջոցների սահմանումը պայմանավորած է բալիստիկ հրթիռային ծրագրի օժանդակության եւ զարգացման մասով դրա ակտիվությամբ»:

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին Իրանի տիեզերական գերատեսչությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել՝ դադարելու իրեն որպես Թանոս՝ Marvel-ի պատկերապատումների աշխարհի գերչարագործ ներկայացնել:

«Ես նույնիսկ չեմ կարողանում ԱՄՆ-ն գտնել այդ պատկերում, Էլ ինչ ասեմ տիեզերքում պատժամիջոցների մասին»,- գրել է Ջահրոմին Twitter-ում եւ կցել տիեզերական միգամածության նկար:

«Տիեզերքը եւ պայծառ ապագան պատկանում են բոլորին, այլ ոչ թե ոմանց: Վե՛րջ տուր քեզ ոպես Թանոս ներկայացնել, Դոնալդ Թրա՛մփ»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս