«Եթե Էնրիկեն ցանկանա վերադառնալ Իսպանիայի հավաքական, կզիջեմ նրան իմ տեղը». Մորենո
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն աջակցություն է հայտնել հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, ում դուստրը վերջերս մահացավ:
«Ես Լուիսին համարում եմ իմ ընկերը, իսկ ընկերությունն ամեն ինչից վեր է: Եթե մի օր նա ցանկանա վերադառնալ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին, ես ուրախությամբ կզիջեմ նրան այդ տեղը և կսկսեմ աշխատել նրա հետ:
Բարդ շաբաթ էր: Իսպանիայի հավաքականի հետ կփորձենք մի փոքր ուրախություն պարգևել այս շատ վատ պահի ընթացքում: Դա միակ բանն է, ինչ մենք կարող ենք անել»,- Մորենոյին է մեջբերում Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը