Բաժիններ՝

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է հնարավորինս խուսափել լազերային լույսերի օգտագործումից

Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև գիտական փորձարկումներ:

Ինչպես տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որոնց դեպքում լազերային լույսերն օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և, երբեմն, օդային երթևեկության կարգավարական կետերի աշխատանքը:

«Լազերային լույսերի կիրառումը առավել մեծ ռիսկեր է պարունակում վերթիռի և վայրէջքի իրականացման ժամանակ։ Այդ լույսը, մասնավորապես, ընկնելով օդանավի դիմապակու վրա, անմիջապես սփռվում է կառավարման խցիկում՝ թույլ չտալով օդաչուներին օգտվել սարքավորումների վահանակից, նրանց խոչընդոտելով կատարել սահմանված գործընթացները։ Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ՝ մինչև անգամ ժամանակավոր կուրություն՝ այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը։

Խնդրում ենք, լազերային լույսերի կիրառումից առաջ գնահատել վերոհիշյալ ռիսկերը և հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս