Բաժիններ՝

Ինդոնեզիայում 258 կալանավոր է փախել բանտից զանգվածային բողոքների ընթացքում

Ինդոնեզիայի արեւելքի Արեւմտյան Պապուայի նահանգում բանտից 258 կալանավոր է փախուստի դիմել զանգվածային բողոքների ալիքին: Այս մասին հայտնել է երկրի ուղղիչ հիմնարկությունների վարչության ղեկավարի մամուլի քարտուղար Ադե Կուսմանտոն:

«Պետական հիմարկությունների հրկիզումից հետո (ցուցարարները) գնացել են դեպի բանտի շենքը: Նրանք քարեր են նետել՝ կալանավորներին հրահրելով փախուստի»,- մեջբերում է անում Reuters գործակալությունը Կուսմանտոյի հայտարարությունից: Նրա խոսքով՝ 258 բանտարկյալների հաջողվել է փախչել, նրանցից ոմանց բռնել են: Կուսմանտոն հավելել է, որ բողոքավորների հարձակման հետեւանքով վիրավորվել է պատժական հիմարկության պահակային զինվորներից մեկը:

Օգոստոսի 19-ին բողոքի զանգածային ակցիաների ընթացքում ցուցարարները փակել են քաղաքի հիմնական փողոցները՝ դադարեցնելով տրանսպորտի երթեւեկությունը:

Ըստ Ինդոնեզիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ ցուցարարները հրկիզել են տեղական օրենսդիր խորհրդի շենքը եւ մի քանի ավտոմեքենա: Իրավակարգի ուժերը կատարում են պատահարի հանգամանքների հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս