Թրամփը դիտարկում Է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը. The Wall Street Journal
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը:
Նա արդեն քննարկել է այդ հնարավորությունն իր խորհրդականների հետ, եւ նույնիսկ Սպիտակ տան իրավախորհրդատուին ցուցում է տվել կատարելու նախագծի իրավական փորձաքննություն:
Հրատարակության աղբյուրների տեղեկավտությամբ՝ մի քանի խորհրդականներ հավանություն են տվել Թրամփի՝ «տնտեսապես նպատակահարմար» պլանին, սական Սպիտակ տանը շատերը համոզված են, որ նախագահի հետաքրքրությունն այդ տարածքի նակատմամբ շուտով կանցնի:
Սպիտակ տանը, Դանիայի Թագավորական տանը եւ Գրենլանդիայի վարչապետի գրասենյակում մեկնաբանությունների խնդրանքին չեն պատասխանել:
Թերթը հիշեցնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախագահ Հարրի Թրումենը Դանիային 100 միլիոն դոլար է առաջարկել Գրենլանդիայի համար: Նաեւ Պետական դեպարտամենտը 1867 թվականին ուսումնասիրել է կղզին գնելու հեռանկարը:
Գրենլանդիան Երկրագնդի խոշորագույն կղզին է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս – արեւելքում:
Այն Դանիայի ինքնավար տարածքն է: Գրենլանդիայի մեծ մասը ծածկված է սառույցով: Կղզին շուրջ 56 հազար բնակիչ ունի: