Լոռու մարզում վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան. Shamshyan.com

Օգոստոսի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Արման Ռևազյանը իր վարած Mercedes մակնիշի 35 RF 317 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան 5 հասցեի մոտակայքում վրաերթի է ենթարկել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմինե Առաքելյանին և նրա աղջկան՝ 5-ամյա Հասմիկ Կոծինյանին:

Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Լրահոս