Բաժիններ՝

Աշխարհում խոշորագույն թութակի մնացորդներ են գտել Նոր Զելանդիայում

Հնագետների միջազգային խումբը վիթխարի թութակի քարացուկներ է գտել Նոր Զելանդիայում: Ինչպես հայտնել է New Zealand Herald հրատարակությունը, թռչունն ապերել է ավելի քան 20 միլիոն տարի առաջ եւ հասել է 1 մետր բարձրության՝ 10 կիլոգրամ քաշով։

«Մենք մեր թութակին Հերկուլես կոչեցինք՝ պատկառելի չափերի համար: Այն հասնում էր ժամանակակից մարդու գոտկատեղին եւ կարող էր կշռել 7-ից մինչեւ 10 կիլոգրամ: Նրա ժամանակներում Նոր Զելանդիայի մեծ մասը նոր էր միայն երեւացել ծովից, եւ եղել է մերձարեւադարձային դրախտ՝ բնակեցված ցամաքային կրիաներով եւ հնադարյան կոկորդիլոսներով: Դա եղել է շատ տաք աշխարհ՝ ծածկված կանաչ խիտ անտառներով, այնպես որ Հերկուլեսը եւ դրա ցեղակիցներն, ամենայն հավանականությամբ, չեն թռել, այլ քայլել են գետնի վրա՝ հավաքելով ընկույզներ, սերմեր եւ մրգեր»,- պարզաբանել է դոկտոր Թրեւոր Ուորթին, որը հետազոտել է բրածո ոսկորները:

Ձավոք, ինչպես նշում են գիտնականները, վիթխարի թութակներին տրված ժամկետը երկար չի եղել: Գլոբալ ցրտացումը, որը տեղի է ունեցել 12 միլիոն տարի առաջ, Նոր Զելանդիայի կղզիներում էապես իջեցրել է միջին ջերմաստիճանը, եւ վիթխարի թռչունները բնաջնջվել են՝ մերձարեւադարձային անտառների անհետացումից անմիջապես հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս