Ռուսաստանում կանխատեսվում է անոմալ ցրտեր
Ռուսաստանի Դաշնության մի շարք շրջաններում օգոստոսին անոմալ ցուրտ եղանակ է կանխատեսվում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Հիդրոմետկայանի երկարաժամկետ եղանակային կանխատեսումների բաժնի ղեկավարին:
Հաղորդվում է, որ ամսվա սկզբին օդի ջերմաստիճանը Կենտրոնական դաշնային տարածաշրջանում, Հյուսիսարևմտյան տարածաշրջանի մեծ մասում, ինչպես նաև Հարավային տարածաշրջանի հյուսիսում կլինի նորմայից ցածր: Ակնկալվում է, որ տաք ջերմաստիճանը կվերադառնա ավելի ուշ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռուսաստանի եվրոպական տարածքի հարավային շրջանում անոմալ ցրտեր չեն սպասվում: Բացի այդ, ամիսն աչքի կընկնի տեղումների ոչ մեծ քանակությամբ:
Միևնույն ժամանակ, մասնագետների կարծիքով՝ սովորականից ավելի տաք կլինի Յամալո-Նենեցկի և Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզերում, Սիբիրում, Անդրբայկալյան երկրամասում, Բուրյաթիայում և Պրիմորիեում:
Ղրիմում և Կրասնոդարի երկրամասի սևծովյան ափերին օգոստոսը շոգ կլինի: Ժամանակ առ ժամանակ ջերմաստիճանը կհասնի 32 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: