Բաժիններ՝

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվելու է թանգարանի

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Գյուրունի շրջանի կենտրոնում գտնվող և 19-րդ դարի կառույց հանդիսացող հայկական եկեղեցին հայտնվել էր ամբողջովին քանդվելու վտանգի առջև։

Վերանորոգման համար ավելի վաղ հայտնել էինք, որ 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա է հատկացվել և սկսվել են վերանորոգման աշխատանքները։

Գյուրունի քաղաքապետ Նամի Չիֆթչին հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո հայկական եկեղեցին բացվելու է որպես թանգարան և ծառայելու է զբոսաշրջության զարգացմանն այդ տարածքում։

Նշենք, որ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս