Տղամարդկանց հետ հարաբերություններ կառուցելու 14 կանոններ

1. Մտքներովդ չանցկացնեք ձեզ համար ամուսին փնտրել։
Հենց որ դուք ձեզ համար պատրաստի ամուսին եք փնտրում, դա խոսում է այն մասին, որ դուք կանգնել եք փխրուն սառույցի վրա։ Այդ դեպքում կնոջ համար շատ վտանգավոր բան կարող է կատարվել։

Ոչ ոք չի կարող համապատասխանել նրա պատկերացումներին, որովհետև մեր փնտրած մարդիկ պարզապես չկան բնության մեջ։ Կինը պետք է տղամարդուն թույլ տա սիրահետել իրեն, որ ինքը դրսևորվի, և նրանք, ովքեր կդրսևորվեն, կարող են ցանկություն ու հնարավորություն ունենալ ձեր կողքին լինելու։ Կինը պետք է իր համար ամուսին «աճեցնի», այլ ոչ թե փնտրի նրան։

2. Պետք է փորձել այնպես ապրել, ասես այդ մարդն արդեն ներկա է ձեր կողքին։
Որպեսզի կինն ամուսնության մեջ երջանիկ լինի, նա պետք է մինչև ամուսնանալը երջանիկ լինի։ Մինչ ամուսնությունը նա չպետք է կատարի կնոջ պարտականությունները, ինչպես և տղամարդը չպետք է կատարի ամուսնու պարտականություններ։ Նա պետք է գայթակղի ու սիրահետի կնոջը։

3. Կինը, տղամարդու հետ մերձենալով, չպետք է մեղքի զգացում ունենա, որքան էլ որ շրջապատում բոլորը փորձեն հարուցել այդ մեղքի զգացումը։

Կարդացեք նաև

4. Կինը պետք է հարաբերություններ կառուցի կանացի սցենարով։
Կնոջը գայթակղելու սցենարը պետք է լինի հենց կնոջ ուզածով։ Նրան երջանիկ կարելի է դարձնել միայն այնպես, ինչպես ինքն է ուզում։

Դրա համար էլ կինը միշտ պետք է խոսի իր ցանկությունների մասին։ Որպեսզի կինը կարողանա հարաբերությունները զարգացնել կանացի սցենարով, նա պետք է կապված չլինի այդ տղամարդուն, հակառակ դեպքում նրան կորցնելու վախից կինը կսկսի զիջել, ապրել նրա սցենարով։

5. Պետք չէ փորձել տղամարդուն գոհացնել։
Եթե դուք անընդհատ գոհացնում եք տղամարդուն, կատարում նրա ցանկությունները՝ անկախ նրա վարքագծից, հավանաբար նա իրեն անարժան կերպով կպահի։ Կնոջ համար ոսկե կանոն պետք է լինի՝ պարտադիր միշտ տղամարդուն գովել միայն նվաճումների, ձեռքբերումների համար։

Երբեք պետք չէ տանել տղամարդու անպատվաբեր վարքագիծը, պետք է նրան այդ մասին ասել, որ դու այդպես չես ընդունում, պատրաստ չես դրան, քեզ այդպես դուր չի գալիս։ Եթե դուք դիմացել եք նրա անարժան վարքագծին, ապա տղամարդն այն պատվաբեր կհամարի։ Այն, ինչ արգելված չէ, թույլատրված է։ Պետք չէ վախենալ բաժանումներից, պետք է վախենալ ամուսնալուծություններից։

6. Կինը պետք է ընդունի տղամարդու սիրահետումները՝ չհամարելով, որ դրանով կարելի է նրան նվաստացնել։

Եթե տղամարդն իրեն անարժանապատիվ կերպով է պահում, դա այն պատճառով չէ, որ դուք վատն եք, դա նշանակում է, որ պարզապես այդպիսի մարդ է պատահել ձեզ։

7. Կինը պետք է ընդունի ցանկացած տղամարդու սիրահետում, քանի դեռ նա դա արժանապատիվ կերպով է անում։

Իսկ եթե նա այդպես չի անում, նա կարող է ընդունել ցանկացած այլ տղամարդու հետաքրքրությունն իր նկատմամբ։

8. Կինը պետք է բնական լինի, ինքն իր պես, հասկանա իր իսկական ինտիմ ցանկությունները։

Ոչ ոք երբեք չի կատարի ձեր ցանկությունները, եթե դուք ինքներդ չգիտեք, թե ինչ եք ուզում։ Որքան ցածր է կնոջ ինքնագնահատականը, այնքան քիչ ցանկություններ նա կարող է բարձրաձայնել։

9. Կինը չափից առավել չպետք է վերլուծի իր անցյալի անհաջողությունները։
Անհրաժեշտ է, որ ինքդ քեզ չմեղադրես անցյալի անհաջողությունների համար, այլ պարզապես հասկանաս, թե որոնք են եղել անցյալի հարաբերությունների մեջ թույլ տված սխալներն ու ուղղել դրանք։

10. Կինը պետք է հարաբերությունների մեջ պասիվ լինի։

11. Կինը պետք է հարաբերությունների մեջ ակտիվ չլինի։

12. Եվ տղամարդիկ, և կանայք պետք է գործեն այն իմացությամբ, թե ինչպես է պետք կառուցել ներդաշնակ ու երջանիկ հարաբերություններ։

13. Պետք չէ սեփական անձնական կյանքը հետաձգել։

14. Մինչև նշանվելը կինն անպայման իրենով հետաքրքվող 3 հոգի պետք է ունենա։

Բացառություն է կազմում այն իրավիճակը, երբ մանկություից կինը գտնվում է սթափ դատող հոր պաշտպանության ներքո, ով նրան օգնում է ընտրել դստերն արժանի ու հարմար ամուսին։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս