Բակո Սահակյանը ներկա է գտնվել պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի «Արցախի երկինքը» ցուցահանդեսի բացմանը
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/982311.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին Շուշիում ներկա է գտնվել Քանդակների պուրակի և պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի «Արցախի երկինքը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ բարձր գնահատելով Գրիգորի Գաբրիելյանցի ներդրումը Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում, եւ հույս հայտնել, որ անվանի գիտնականի հայրենանվեր գործունեությունը կշարունակվի նաեւ ապագայում: