Բաժիններ՝

Արթուր Վանեցյանը ժամանել է Իջևան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը  ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ առաջարկելով դրանք ուղղել ավելի ուշ։

Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: Իջևանում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս