Ավստրալացի չորս երեխաներ 900 կմ ճանապարհ են անցել գողացած մեքենայով
Չորս երեխաներ մեքենայի մեջ լցրել են ձկնորսական պարագաներ, և մեքենան Ավստրալիայով վարել ավելի քան 900 կմ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է ոստիկանությունը:
Եղել են 10-14 տարեկան երեք տղա և մեկ աղջիկ: Նրանց ողջ-առողջ հայտնաբերել են Հարավային Ուելսի Գրաֆտոն քաղաքում: Տղաներից մեկն իր ընտանիքին հաղորդագրություն է գրել, թե հեռանում է տնից:
Երեխաները բոլորը նույն ընտանիքից չեն, և մեքենան գողացել են նրանցից մեկի ծնողներից:
Ոստիկանությունում հայտնել են, թե մտադիր են դեռահասներին մեղադրանք առաջադրել, բայց առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանք կառաջադրվի։