Բաժիններ՝

«Ինժեներական լաբորատորիաներին հատկացվող գումարը գոյացել է հավելյալ հավաքագրումներից». Տիգրան Ավինյան

Այսօր կառավարության նիստում հաստատվեց՝ բյուջեից 834 մլն 250 հազար դրամ տրամադրել ՀՀ տարածքում գործող ուսումնական հաստատություններում թվով 284 ինժեներական լաբորատորիա ավելացնելու համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց ինժեներական խմբակներում իրականացվող աշխատանքներն ու աշխատանքներում ընդգրկված սովորողների կողմից ստեղծարար արժեքներին հաղորդակից լինելն ու նորարարությանը գործուն մասնակցություն ցուցաբերելը: Ըստ նրա՝ ինժեներական լաբորատորիաներում իրականացվող աշխատանքների հիմնական արդյունքներն են՝ տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը:

Նախարարությունը նախատեսում է ձեռք բերել անհրաժեշտ գույք և սարքավորումներ 2019 թվականի ընթացքում թվով 284 ինժեներական լաբորատորիա հիմնելու նպատակով:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս կարևորեց ինժեներական լաբորատորիաների ավելացումը: Ըստ նրա՝ մեկանգամյա նման աշխատանքն աննախադեպ է, և առաջին անգամ է, որ պետական բյուջեի միջոցներով են այս աշխատանքներն իրականացվում:

«Այս տարի պետք է այս աշխատանքը շարունակենք և հասցնենք 475 լաբորատորիաների, որովհետև այս լաբորատորիաներն իրենց նպատակին ծառայում են, և ռոբոտաշինության դասերը, որ այնտեղ անցկացվում են, փոխում են երեխաների ապագան»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ հատկացվող գումարը գոյացել է հավելյալ հավաքագրումներից, որոնք տնտեսվարողների վարքագծի փոփոխության շնորհիվ ՊԵԿ-ը կարողացել է հավաքագրել: Ըստ նրա՝ այս պրոցեսը պետք է լինի շարունակական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս