ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` զինծառայությունից ազատվելու դեպքով քրեական գործ է հարուցվել
ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին քննչական կոմիտեից։
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ: