Բաժիններ՝

«Մեգանը նախ պետք է հաղթի խոսելուց առաջ». Թրամփը պատասխանել է ֆուտբոլիստուհուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ԱՄՆ կանանց հավաքականի նախկին ավագ Մեգան Ռապինոյի հայտարարություններին:

Ռապինոն հայտարարել էր,  որ չի պատրաստվում այցելել Սպիտակ տուն, եթե թիմն այս տարվա ամռանը հաղթի 2019 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Ես չեմ գնա Սպիտակ տուն: Ոչ, ես չեմ գնա այդ հոտած Սպիտակ տուն: Ես չեմ կարծում, որ մեզ, առհասարակ, կհրավիրեն: Ես կասկածում եմ դրանում»,- նշել է  Ռապինոն:

33-ամյա ֆուտբոլիստը նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեքսիստ և  կողոպտիչ է, ինչպես նաև նկարագրել է նրան՝ որպես «քայլող բողոք»:

Բացի այդ, Ռապինոն հավասար վարձատրության կողմնակից է: Ազգային հավաքականի ևս  27 ֆուտբոլիստների հետ նա դատի է տվել  ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիային՝ գենդերային խտրականության պատճառով: Նրանց դուր չի գալիս, որ տղամարդիկ ավելի շատ են վարձատրվում, քան կանայք:

Թրամփը պատասխանել է ֆուտբոլիստի խոսքերին:

«Ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն քիչ առաջ  հայտարարել է, որ, եթե նա հաղթի Աշխարհի առաջնությունում, ապա նա չի գնա «Սպիտակ տուն»:

Բացի NBA-ից, մյուս թիմերն ու հավաքականները սիրով են այցելում Սպիտակ տուն:

Ես ամերիկյան թիմի և կանանց ֆուտբոլի մեծ երկրպագուն եմ, բայց Մեգանը պետք է հաղթի խոսելուց առաջ: Մենք պետք է ավարտենք աշխատանքը: Մենք դեռևս չենք հրավիրել Մեգանին կամ թիմին, բայց հիմա հրավիրում եմ նրանց՝ անկախ նրանից՝ նրանք կհաղթեն, թե կպարտվեն::

Մեգանը երբեք չպետք է անտեսի մեր երկիրը, Սպիտակ տունը կամ մեր դրոշը՝ հատկապես հաշվի առնելով, թե որքան բան է արվել իր թիմի համար: Հպարտ եղեք այն դրոշով, որը դուք կրում եք»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս