«Մենք տարիներ շարունակ զիջումներ ենք անում ու բանակցում». Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանական կողմն արդեն տարիներ շարունակ զիջումների է գնում ու Հայաստանի հետ վարում է հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական տեղեկատվամիջոցները:

«Ասում եք խաղաղ կարգավորում, լուծում բանակցություննե՞րի միջոցով։ Խնդրեմ։ Մենք երկար տարիներ զիջումների ենք գնում ու բանակցություններ ենք վարում։ Մենք 2016-ին ցույց տվեցինք, որ հարցը կարող ենք լուծել այլ ճանապարհով»,- ասել է նա։

Հասանովը անդրադարձել է նաև Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպմանը, նշելով, որ Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում հրադադարի խախտումների նվազեցման վերաբերյալ։

«Հայկական կողմը միշտ հարց է բարձրացնում, որ արդյունավետ բանակցությունների համար պետք է ստեղծել վստահություն, ինչպես նաև առաջնագծում կրակոցները նվազագույնի հասցնել։ Կողմերը քննարկել են այդ հարցերը, և այսպես ասենք, կրակոցները նվազել են։ Եթե հարցը վստահության ստեղծումն է, ապա, խնդրեմ, մենք գնացել ենք դրան հանուն հարցի լուծման»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս