Բոյկոտո՞ւմ են. Իրանը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի պատվիրակությունը եւս չի մասնակցի Համահայկական խաղերին: Պատճառն այն է, որ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Արցախում, իսկ Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ:

Այս պահին հայտնի է, որ մասնակցությունից հրաժարվել են նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի հայկական պատվիրակությունները: Այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները խնդրում են Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենք եւս կարողանան ներկայացված լինել Համահայկական խաղերում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս