Եվրամիությունում բացառել են Brexit-ի շուրջ գործարքի վերանայումը
Եվրամիությունը լիովին բացառում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ ներկայիս համաձայնագրի վերանայման հնարավորությունը, նույնիսկ եթե Լոնդոնին հարկ լինի ԵՄ-ն լքել առանց գործարքի: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլսիում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Այո, ես կարող եմ հավաստել, որ մենք չեն վերանայելու համաձայնագիրը, ինչպես արդեն քանիցս կրկնել ենք»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ԵՀ-ն կհրաժարվի արդյոք վերանայել գործարքը նույնիսկ առանց պայմանավորվածության՝ «ապահարզանի» դեպքում:
Բերտոյին նաեւ խնդրել են բնութագրել Բրյուսելի ակնկալիքները Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնից, ինչի կապակցությամբ նա հայտարարել է, որ Բրյուսելը պատրաստ է «համագործակցության ոգով» աշխատել բրիտանական կառավարության ցանկացած ղեկավարի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: