Բիճո, տանկը ետ տուր. թբիլիսյան ակցիայի կազմակերպիչը ռուսերենով դիմել է Պուտինին
«Ռուսթավելիի պողոտայի բողոքի ակցիայի կազմակերպիչներից Միշա Մշիվլաձեն ռուսերենով դիմել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին.
Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ազատ Վրաստանի ազատ քաղաքացիներ ենք, որի 20-%-ը դուք բռնագրավել եք: Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Մենք ձեզնից չենք վախենում:
Մենք չենք վախենում ոչ ձեր տանկերից ու հրթիռներից, ոչ ձեր միջուկային զենքից:
Լցրեք: Լցրեք, միայն լի բաժակ: Եթե ստիպված ենք, ուրեմն կխմենք այն մինչև վերջ: Որովհետև մենք վրացիներ ենք:
Ձեր տնտեսական պատժամիջոցներով դուք հարվածում եք սովորական վրացի քաղաքացուն, ոչ թե Սաակաշվիլիին: Այնպես որ, Վլադիրմիր Վլադիմիրովիչ, տանկը ետ տուր, բիճո»՛:
Հեղինակ` Աննա Պեչենևսկայա
Աղբյուրը՝ aliq.ge