Բաժիններ՝

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Իսրայելը համաձայնության են եկել Սիրիայում կարգավորման հարցերի մեծ մասի շուրջը. Պատրուշև

ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Սիրիայի շուրջը եռակողմ հանդիպման բացման արարողությանը, որին, նրա հետ մեկտեղ մասնակցում են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը եւ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբաթը, հայտարարել է Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին: Պատրուշեւը նաեւ հայտնել է Սիրիայի իրադրության կարգավորման հարցերի մեծ մասի շուրջն առկա համաձայնության մասին։

«Ես լիովին համաձայն եմ (Իսրայելի) վարչապետ (Բենիամին) Նաթանյահուի այն դիքորոշմանը, թե ինչ վիճակում պետք է լինի Սիրիան մեր աշխատանքի արդյունքում, ինչպես նա ասաց՝ խաղաղ եւ անվտանգ, իսկ ես ցանկանում եմ հավելել, որ պետք է ապահովվի Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը,- նշել է Պատրուշեւը:- Նաեւ Սիրիան պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Կանոնադրությանը»:

Խոսելով սիրիական կարգավորման մոտեցումների մասին՝ Պատրուշեւը նշել է. «Մենք համաձայնության եկանք (այն հարցերի) մեծ մասի շուրջը, թե վերջին հաշվով ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել Սիրիան»: «Այն բանի շուրջ, թե դա ինչպես անել, մենք պետք է երկխոսություն վարենք»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս