Բաժիններ՝

ԵՆԲ-ն 50 մլն դոլար կտրամադրի Բագրատաշենի մայրուղու վերականգնմանը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 8-ին ընդունել է Եվրոպական Ներդրումային Բանկի պատվիրակությանը` Արեւելյան Հարեւանության եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Հեինց Օլբերսի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՆԲ-ին համագործակցության համար, սակայն կարեւորել է ծրագրերի իրականացման մեջ նախապատրաստական աշխատանքների արագացումը:
Վանաձորից դեպի Բագրատաշեն տանող մայրուղու` շուրջ 92 կմ երկարությամբ, վերականգնման ու բարելավման ծրագրի համար ԵՆԲ-ը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլար: Հանդիպմանը ներկա Հայաստանում ԵՆԲ-ի գործառնությունների համար պատասխանատու վարկային աշխատակից Ջորջիա Կուտսիանան նշել է, որ կատարվող տեխնիկական ուսումնասիրության արդյունքները ցույց կտան, թե որքան գումար կպահանջվի այդ ճանապարհների վերականգնման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական ուսումնասիրությունների եւ նախագծերի իրականացման ժամանակացույցին առն! չվող հարցեր:
Հեինց Օլբերսն ընդունել է նախարարի առաջարկությունը` Հայաստանի հետ կապված ծրագրերն արագ իրականացնելու ուղղությամբ: Բանկը համաձայնություն է հայտնել քննարկել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշին ֆինանսական միջոցներ տրամադրելու հարցը:

Բանկի վարկավորման բաժնի պետ Ֆիլիպ Շիմչակն ասել է, որ ԵՆԲ-ը հնարավորություն եւ ցանկություն ունի ավելի մեծ գումարներ հատկացնելու Հայաստանին ուղղված ծրագրերին:
Գագիկ Բեգլարյանն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու Երրորդ Տրանշի, ինչպես նաեւ Եվրոպական Ներդրումային Բանկի ներկայացրած ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս