Բաժիններ՝

«Լավագույն կառավարիչը նա է, ով կարողանում է իրեն կառավարել». Արաբական իմաստնություններ

1. Առյուծի գլխավորած ոչխարի հոտը կհաղթի ոչխարի ղեկավարած առյուծներին։

2. Սխալները ժխտելը կրկնակի սխալ է։

3. Խելոքը կհասկանա, եթե նրան աչքով անես, իսկ հիմարը չի հասկանա, անգամ, եթե հրես նրան։

4. Խելամիտ կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ նա տղամարդուն ասում է, և հեռացնում է ողջ աղն այն ամենից, ինչ տղամարդն է ասում նրան։

Կարդացեք նաև

5. Մեկ ձեռք բերած փորձը 7 իմաստնության կանոններից կարևոր է։

6. Քնքուշ խոսքերով ու բարությամբ կարելի է փղին մազից կապած տանել։

7. Քամիներն այնպես չեն փչում, ինչպես ուզում են նավերը։

8. Եթե դարբնի սալ ես դարձել, դիմացիր, իսկ եթե մուրճ, խփիր։

9. Ով առանց թերությունների ընկեր է փնտրում, նա միայնակ է մնում։

10. Միայն արևոտ օրերն անապատ են ծնում։

11. Եթե չարիքը քո կողքին է կանգնել, նստիր առանց շարժվելու։

12. Անհնար է զգալ ժամանակն առանց շարժման։

13. Եթե քո հոգում թեկուզ մեկ ծաղկած ճյուղ է մնացել, նրա վրա միշտ երգեցիկ թռչուն կնստի։

14. Հպարտությանը հաղթելով՝ մարդը հաճելի է դառնում, կատաղությունը հաղթահարելով՝ նա ուրախ է դառնում, կիրքը սանձելով՝ նա հաջողակ է դառնում, իսկ ընչաքաղցությանը հաղթելով՝ մարդը երջանիկ է դառնում։

15. Լավագույն կառավարիչը նա է, ով կարողանում է իրեն կառավարել։

16. Եթե վախենում ես, մի ասա, եթե ասել ես, մի վախեցիր։

17. Հաղթանակը ցույց է տալիս, որ մարդը կարող է, իսկ պարտությունը, թե ինչ արժեք նա ունի։

18. Մի բացիր այն դուռը, որը դու ի վիճակի չես փակել։

19. Իրենց մանր թերությունները կանանց չներող տղամարդիկ երբեք չեն վայելի նրանց մեծագույն արժանիքները։

20. Եթե դու քո գաղտնիքները քամուն ես պատմում, նրան մի մեղադրիր այն բանի համար, որ դրանք ծառերին կպատմի։

21. Եթե հնարավոր չէ հասնել ամեն ինչի, չարժե հրաժարվել մի մասից։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս