Բաժիններ՝

ԱՄՆ-ի, ԳԴՀ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ներկայացուցիչները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը. Reuters

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հաջորդ շաբաթ կուղեւորվի Փարիզ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան անձանց հետ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրա տվյալներով՝ բանակցությունները պլանավորված են հունիսի 27-ին: Այլ մանրամասնություններ չեն բերվում:

Հունիսի 13-ին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո պայթյուններ ու հրդեհներ են տեղի ունեցել երկու լցանավի վրա, պատահարի պատճառները պարզվում են:

ԱՄՆ-ը միջադեպի համար պատասխանատվությունը բարդել է Իրանի վրա, Վաշինգտոնին պաշտպանել են Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Իրանի ԱԳ նախարարությունը մերժել է այդ մեղադրանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս