Ճապոնիայում 2020 թվականից պլաստիկե տոպրակները վճարովի կդառնան
Ճապոնիայի կառավարությունը 2020 թվականի ապրիլի 1-ից մտադիր է պլաստիկե տոպրակները վճարովի դարձնել։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍ» գործակալությունը, այս մասին G20-ի երկրների էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն։
Այս հանդիպման հիմնական թեմաներից է աշխարհում պլաստիկ թափոնների հսկայական ծավալների կրճատման միջոցառումների մշակումը: Դրա զգալի մասը ձեւավորվում է հենց պլաստիկ տոպրակների պատճառով։
ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում տարեկան արտադրվում է շուրջ 300 մլն տոննա պլաստիկ թափոն: