Թրամփն Իրանին մեղադրել է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակվելու մեջ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն է կանգնած Օմանի ծոցում նավթատար նավերի վրա գրոհի հետեւում։ Իրանը կտրականապես մերժում է այդ մեղադրանքները:
«Դա, իրոք, Իրանն է արել, եւ դուք գիտեք, որ նրանք են դա արել, որովհետեւ դուք տեսեք եք մոտորանավը»,-հայտարարել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մատնանշելով այն տեսագրությունը, որտեղ իրանցի զինվորականներն իբր չպայթած ական են հանում Օմանի ծոցում տուժած լցանավից:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ավելի վաղ հայտարարել Է, որ լցանավերի վրա հարձակումներին Իրանի մեղսակցության վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: