«Միհրան Պողոսյանին Մոսկվայում ապաստան տալու մասին դեսպանատունը պաշտոնական տեղեկություն չի ստացել». ՌԴ դեսպան

ՌԴ դեսպանատունը չի ստացել պաշտոնական տեղեկություն այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան է տրամադրվել։ Այս մասին  լրագրողի հարցին ի պատասխան՝ նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այդ հարցը մեկնաբանելու համար լրատվամիջոցների մեկնաբանությունների վրա  պիտի հիմնվեմ, բայց կարծում եմ՝ դուք դա չեք ակնկալում»,- հավելեց նա։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս