Բաժիններ՝

Յուրի Բոյկոն դարձել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնի թեկնածուների վարկանիշի առաջատարը. հարցում

«Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» միավորման հիմնադիր Յուրի Բոյկոն դարձել է այն քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը, որոնց ուկրաինացիները կցանկանային տեսնել կառավարության ղեկավարի աթոռին: Այդ մասին վկայում են Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (ԿՍՄԻ) հարցման տվյալները, որն անցկացվել է մայիսի 26-ից մինչեւ հունիսի 7-ը։

Իրենց ընտրության հարցում կողմնորոշված մասնակիցների 12,9 տոկոսը նախապատվությունը կտար Յուրի Բոյկոյին, հարցվածների 11,3 տոկոսը ցանկանում է վարչապետ տեսնել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին, 8,1 տոկոսը՝ «Ուժ եւ պատիվ» կուսակցության առաջնորդ Իգոր Սմեշկոյին, 7,7 տոկոսը՝ գործող վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին:

Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատրաստ է պաշտպանել հարցվածների 2,6 տոկոսը, նույնքան աջակցություն ունի Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովոյը, իսկ 2,2 տոկոսը դեմ չէ, որ կառավարությունը գլխավորի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը: Ընդ որում՝ 36 տոկոսը դեռեւս դժվարանում է պատասխանել այդ հարցին: Հարցմանը մասնակցել է 2021 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս