«Արթուր Դանիելյանի հանդեպ կիրառվում է քաղաքական այլախոհության ճնշման փորձ»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արթուր Դանիելյանի հանդեպ կիրառվում է քաղաքական այլախոհության ճնշման փորձ՝ բիրտ ռեպրեսիվ գործիքակազմով եւ հստակ ընդգծված կրկնակի ստանդարտներով։

Նման գործելաոճն ընդգծում է նաեւ այն հանգամանքը, որ ուժի անպատեհ ցուցադրությամբ զբաղված իշխանությունը հետզհետե դառնում է կավե ոտքերով հսկա։

Բռնության եւ բռնության քարոզի դեմ պայքարը չի կարող կատարվածի արժանահավատ բացատրություն լինել, քանզի գործ ունենք միակողմանի եւ ուղղորդված քաղաքականության հետ։

Ցավոք, այս պահին երկրում չեմ, սակայն իմ բարոյական աջակցությունն եմ հայտնում Արթուրին»։

Արթուր Դանիելյանի հանդեպ կիրառվում է քաղաքական այլախոհության ճնշման փորձ՝ բիրտ ռեպրեսիվ գործիքակազմով եւ հստակ ընդգծված…

Gepostet von Armen Ashotyan am Montag, 10. Juni 2019

Տեսանյութեր

Լրահոս