«Հերթը հասավ այն թեկնածուին, որին նախընտրում է գործող իշխանության մեծամասնությունը». Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՍԴ դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի առաջադրմանը։

«Հերթը հասավ այն թեկնածուին, որին նախընտրում է գործող իշխանության մեծամասնությունը։ Քանի որ մեր երկրում տեղի չունեցավ իրական հեղափոխություն, այլ տեղի ունեցավ տեղափոխություն, հետևաբար՝ արդյունքը եղավ նման առաջադրումը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ առաջադրումը տեղի է ունեցել քաղաքական նպատակահարմարության ներքո և այն անձի կողմից, որը դրա իրավասությունը չունի։

«Հանրապետության նախագահն ուղղակի կատարում է պատվեր, քանի որ կաշկանդված է իր կողմից կեղծ տեղեկություն ներկայացնելու հանգամանքով։ Հենց դա է պատճառը, որ մենք այսօր չունենք անկաշկանդ ՀՀ նախագահ, որը կարող է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները պատշաճ կատարել»,- նշեց նա՝ հիշեցնելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացիության մասին ներկայացված տեղեկությունը։

Փոստանջյանը հավելեց, որ երկրում շարունակում են  գործել ստվերային պայմանավորվածւթյունները։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս