Նեպալցին համաշխարհային ռեկորդ է սահմանել Էվերեստ վերելքների թվաքանակով
Նեպալցին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 23-րդ անգամ բարձրանալով Էվերեստ լեռը: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ 49-ամյա Կամի Ռիտան Ջոմոլունգմայի կատարին, որի բարձրությունը կազմում է 8848 մետր, հասել է տեղական ժամանակով ժամը 07:50-ին (Երեւանի ժամանակով 06:05-ին):
Լեռնագագաթ ուղերորվոլուց առաջ Ռիտան հայտնել է, որ պլանավորում է կանգ առնել 25-րդ վերելքից հետո: Կամի Ռիտան առաջին անգամ Էվերեստ է բարձրացել 1994 թվականին, իր վերջին վերելքը նա կատարել էր 2018 թվականի մայիսի 16-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: