ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի հարցով քրեական գործ հարուցել հանցադեպի բացակայության պատճառով
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցով քրեական գործ հարուցելը։
«Որոշվել է քրեական գործ չհարուցել՝ հանցադեպի բացակայության պատճառով»,- 168.am-ին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ Դատախազությունը գործն ուղարկել էր ՀՔԾ: