Մեխիկոյում օդի աղտոտվածության պատճառով չեղարկել են դպրոցական դասամիջոցները
Օդի սաստիկ աղտոտվածության պատճառով Մեքսիկայի մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում չեղարկվել են ֆիզկուլտուրայի բացօդյա պարապմունքները եւ դպրոցական դասամիջոցները:
Ինչպես ասված է Մեքսիկայի կրթության նախարարության հաղորդագրության մեջ, այս որոշումն ընդունվել է, որպեսզի նվազեցվի հնարավոր բացասական ազդեցությունը երեխաների ու դեռահասների առողջության վրա:
Ավելի վաղ մեգապոլիսի շրջակա միջավայրի հանձնաժողովը (CAME) հայտարարել էր, որ Մեխիկոյի շրջակայքում բազմաթիվ անտառային հրդեհների պատճառով օդում զգալիորեն ավելացել են վնասակար նյութերն ու այրման արգասիքները:
Մի քանի օր առաջ այրուքի հոտը պարզորոշ զգացվում էր քաղաքի միանգամից մի քանի շրջաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: