
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան զոհեր, 2 վիրավոր. մահացածներից մեկը 2 տարեկան երեխա է

Մայիսի 8-ին, ժամը 17:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «Volkswagen Caddy» մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով զոհվել են Խ.Գ.-ն (ծնված 2017 թ.) և Մ.Ք.-ն (ծնված 1951 թ.): Նախնական տվյալներով 5 տուժած:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: