Մյանմայի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել
                                    Բանգլադեշի Biman ավիաընկերության ինքնաթիռը Մյանմայի օդանավակայանում կործանվել է: Այս մասին հայտնում է Myanmar Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Իսկ չինական «Սինխուա» գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել է երեք մասի: Այս պահին տուժածների մասին տվյալներ չկան:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    