
Ֆորին-օֆիսը Իրանին հետեւանքներով է սպառնացել ԳՀՀԾ-ի գծով պարտավորությունները չկատարելու համար

Մեծ Բրիտանիան վաղաժամ է համարում Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման մասին խոսելը, սակայն նախազգուշացնում է, որ Իրանի կողմից միջուկային ծրագրին վերաբերող պարտավորությունների չկատարման դեպքում նրան հետեւանքներ են սպասում: Այդ մասին հայտարարել է ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների գծով նախարար Մարկ Ֆիլդը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
«Մեծ Բրիտանիան խիստ անհանգստացած է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ Իրանի հայտարարությունից: Մենք սերտ կապի մեջ ենք համաձայնագրի մյուս մասնակիցների հետ»,-ասել է Ֆիլդը:
«Մենք կոչ ենք անում Իրանին՝ չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կուժեղացնեն լարվածությունը եւ կատարել իր պարտավորությունները: Դեռեւս վաղ է խոսել պատժամիջոոցների վերականգնման մասին, սակայն հարկ է հիշել, որ դրանք հանվել են միջուկային սահմանափակումների փոխարեն՝ ԳՀՀԾ-ին համապատասխան: Եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները, ապա, բնականաբար, կլինեն հետեւանքներ: Եթե Իրանը կատարի իր պարտավորությունները, ապա Մեծ Բրիտանիան նույնպես կկատարի իր պարտավորությունները»,-ընդգծել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: