«Ցավում եմ, որ տրանսգենդերին Ազգային ժողովի բարձր ամբիոնի վրա չսատկացրեցին». գնդապետ
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին դուր չի գալիս ոչ համատարած մորուք պահելը, ոչ էլ համասեռամոլների մասին ինչ-որ օրենքներ առաջ քաշելը:
«Եվրոպայից կարող ենք բերել այնպիսի արժեքներ, որոնք հարիր են ՀՀ մշակույթին և մեր ավանդույթներին: Ցավում եմ, որ համասեռամոլների, մարիխուանայի մասին ինչ-որ օրենքներ են բերում: Հասարակ օրինակ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, երբ իրենց վաստակավոր արիտիստուհի Խամզադովան հայերեն երգեց, որոշեց կոչումից զրկել կամ մահապատժի ենթարկել: Դրա համար նրանք այսօր պահպանում են իրենց ազգային ավանդույթները: Չփորձե՛ն այդ ամենը Հայաստան բերել, նույնիսկ ցավում եմ, որ այդ տրանսգենդերին Ազգային ժողովի բարձր ամբիոնի վրա չսատկացրեցին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրիշա Սարգսյանը:
«Մի բան էլ ասեմ՝ թրաշ պահելը հարիր է մուսուլմանական աշխարհին: Ներողություն եմ խնդրում, բայց Պյոտր Առաջինը չսափրված մարդկանց բռնում էր, սափրում, նույնիսկ բանտ նստեցնում: Խորհուրդ եմ տալիս, որ այդ հակահիգիենայից մաքրվեն ու մարդկային կերպարով հանդես գան:
Հային հարիր չէ նման կերպ երևալ հանրության մեջ, մատուցող աշխատել ու սնունդը դնել մարդկանց առջև:
Ներկա եմ եղել սրճարանում, արտասահմանցի հյուրեր էին, թրաշով մատուցողը բերեց, որ մատուցի՝ ասացին՝ no, no, սա գնաց, մի աղջիկ եկավ մատուցեց»,- հավելեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահը:
Անի Կարապետյան