Բաժիններ՝

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են. Փաշինյան

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են: Այս մասին մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելու մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով դրան ուղղված մի քանի վիճակագրական տվյալներ:

Մասնավորապես, 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս,  նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 38 տոկոս,  նախկին 57-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29 տոկոս,  նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս,  նախկին 51-ի փոխարեն: 

«Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սա 2018 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր արձանագրված ցուցանիշներն են: Որոշ գործարարներ որոշել են շաքարավազ, բենզին ներկրել Հայաստանի Հանրապետություն: Ինչ կցանկանան, կարող են ներկրել, բնականաբար, մենք չենք որոշում, թե ով ինչ ներկրի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս